Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Մարդը սահմանափակվում է ոչ թե իրականության, այլ իր մտքի պատրանքների կողմից»

«Մարդը սահմանափակվում է ոչ թե իրականության, այլ իր մտքի պատրանքների կողմից»
06.10.2025 | 11:18

Մի անգամ ուսանողը՝ Գեորգ Դանցիգը, դասի ուշացած մտավ լսարան։ Գրատախտակին տեսավ երկու խնդիր, որոնք կարծեց՝ սովորական տնային առաջադրանք են։ Գրեց ու տարավ տուն։ Օրեր շարունակ չարչարվեց դրանց վրա, մինչ վերջ ի վերջո գտավ լուծումները։ Երբ հանձնեց դասախոսին, ասաց․

- Ներեցեք ուշացնելու համար, ուղղակի շատ դժվար էին։

Իսկ դասախոսը ապշած նայեց նրան․ դրանք խնդիրներ էին, որ մաթեմատիկոսները երկար տարիներ անվանել էին «չլուծելի»։

Այս պատմությունը դարձավ ոչ միայն գիտության մաս, այլև կյանքի փիլիսոփայություն․

երբ մենք չենք լսում ուրիշների «անհնար է» բառերը, կարող ենք տեսնել ճանապարհ այնտեղ, որտեղ ուրիշները միայն պատ են տեսնում։

Նա միշտ մնում էր համեստ։ Երբ հարցնում էին՝ ինչպե՞ս կարողացավ այդ ամենը անել, նա ժպտում էր ու պատասխանում․

- Ես ընդամենը փորձում էի լուծումներ գտնել։ Իսկ իրական հրաշքն այն էր, որ երբեք չմտածեցի՝ դրանք անհնար են։

Ամեն անգամ, երբ նրա մասին պատմում են, հիշեցնում են մեզ․

«Մարդը սահմանափակվում է ոչ թե իրականության, այլ իր մտքի պատրանքների կողմից»։

Գեորգ Դանցիգը (1914–2005) ամերիկացի մաթեմատիկոս էր, «գծային ծրագրավորման հայրը» և Simplex ալգորիթմի ստեղծողը։ Նրա հայտնագործությունները փոխեցին տնտեսագիտությունը, ինժեներիան ու ժամանակակից կառավարման գիտությունը։

«ԺՊԻՏ & ՍԵՐ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 8585

Մեկնաբանություններ